Վանաձորում կինը 4-րդ հարկի տան պատուհանները մաքրելիս անզգուշաբար վայր է ընկել ու մահացել

Վանաձորում կինը 4-րդ հարկի տան պատուհանները մաքրելիս անզգուշաբար վայր է ընկել ու մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, Times․am: Երեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ՝ 47-ամյա Արմինե Ս-ն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը, ժամը 14։50-ի սահմաններում իրենց տան 4-րդ հարկի պատուհանները մաքրելու ժամանակ բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում