«Կանանց երթի ժամանակ մի անհավասարակշիռ սադրիչ մեքենան վարեց մեր ուղղությամբ»․ Գոհար Մելոյանը տեսանյութ է հրապարակել
![«Կանանց երթի ժամանակ մի անհավասարակշիռ սադրիչ մեքենան վարեց մեր ուղղությամբ»․ Գոհար Մելոյանը տեսանյութ է հրապարակել](https://times.am/v3/wp-content/uploads/2022/05/c0ce0501cf298f64d2705f4c2dc2396c.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, Times․am: Իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է այն տղամարդը, որը, դուրս գալով երթևեկության համար անթույլատրելի հատված, ավտոմեքենան վարել է երթին մասնակցող կանանց ուղղությամբ:
«Հարգելի գաղափարակիցներ,
Այսօր՝ կանանց երթի ժամանակ, մի անհավասարակշիռ սադրիչ, անգամ՝ թե՛ մեր, թե’ ոստիկանության կողմից կարգի հրավիրվելուց հետո, դուրս գալով անթույլատրելի հատված, մեքենան վարեց մեր ուղղությամբ:
Ուղղություն, որտեղ իրենց արդար պահանջն ու անարդարությունից խեղդվող ձայնն էին բարձրացնում մեր նահատակված հերոսների մայրերը։
Ի պատիվ Ոստիկանության, ապօրինի գործողություններն ստացան համարժեք գնահատական։
Հ. Գ. Այսօրվա մեր ուղեկիցն ու սադրիչների զսպողն էր նաեւ մեր այս սպիտակամազ ընկերը»,- գրել է Գոհար Մելոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում