Կոտայքի մարզում բախվել են Mitsubishi-ն ու տրակտորը․ կան վիրավորներ
14/05/2022 13:21

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, Times․am: Այսօր` մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Տոլիկ Դ-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան և 53-ամյա Սեյրան Պ-ի վարած «ՔԱՏ» մակնիշի տրակտորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Տոլիկ Դ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 69-ամյա Սամվել Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում