ՀՀ ԶՈւ-ն չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը․ ՀՀ ՊՆ
14/05/2022 20:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, Times․am: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- նշված է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում