Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացնում
21/05/2022 12:48
![Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացնում](https://times.am/v3/wp-content/uploads/2022/05/2a0ad141115e418d2f9db10e86ff99e1.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, Times․am: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը իրավապահները խուզարկություն են իրականացնում:
«Այս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում:
Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով՝ քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել:
Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ նահանջենք», – այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում