Մի հինգ րոպե ոստիկանները խփում էին, երբ ասացի «արա» չի՝ դիմացդ գնդապետ է. Արայիկ Մանուկյան
27/05/2022 15:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, Times․am: ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արայիկ Մանուկյանը՝ հայտնի հրամանատար «Մախնոն» պատմում է, թե ինչպես են կարմիր բերետավոր ոստիկաններն իրեն գցել գետնին ու բռնության ենթարկել այն բանից հետո, երբ խնդրել է ազատ արձակել բերման ենթարկված իր զինակից ընկեր փոխգնդապետին, ում որդին զոհվել է Արցախում, փոխանցում է 24News.am-ը։
«Ասաց արա, գնա ստեղից, ասացի արա չի՝ դիմացդ գնդապետ ա կանգնած, ասաց, թե բա ես էլ գնդապետ եսիմ ինչ անող եմ։ Մի տաս հոգով հարձակվեցին վրաս ու սկսեցին խփել։ Մի հինգ րոպե խփում էին, հետո բերման ենթարկեցին», – ասաց նա։
Մանուկյանն ու իր զինակից ընկերները՝ պահեստազորի գեներալներն ու գնդապետները դիմել են ԱԱԾ-ին, պահանջելով քրեական գործ հարուցել բերետավորների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում