«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ
15/08/2022 18:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, Times․am: Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան հարցաքննված անձինք, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Ես տեղյակ եմ, որ մարդիկ հարցաքննվել են, բայց հստակ չեմ կարող ասել` «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը հարցաքննվե՞լ է, կամ քաղաքո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս մասին տեղեկություն չեմ կարող փոխանցել, քանի որ նախաքննությունը շարունակվում է։ Մանրամասն տեղեկություններ կկարողանանք փոխանցել շատ ավելի ուշ»,- նշել է Թադևոսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում