-0.9 C
Yerevan

Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. ՔՏՀԱ տեսչական մարմինը թաքցնում է գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները

Նմանատիպ

Բաքվում առաջարկում են Երևանում անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հաջորդ հանդիպումը

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հաջորդ հանդիպումը Երևանում անցկացնելու...

Շվեդիան Թուրքիային է հանձնել քուրդ զինյալներից մեկին

Շվեդիայի իշխանությունները Թուրքիային են հանձել Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու...

Իրավիճակն Արցախում։ Ի՞նչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում հիմա

Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ քաղաքացիական հագուստով մի...

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, Times․am: Հանքանյութ տեղափոխող ընկերությունները, հիմնականում, փոխադրումներն իրականացնում են գերծառնաբեռնված։ Միայն պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մեքենաների շուրջ 40 տոկոսը փոխադրումներն իրականացրել են՝ գերազանցելով թույլատրելի առավելագույն զանգվածները։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածները և (կամ) մեկ սրնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 20-ի 1106-Ն որոշման հավելված 2-ով։ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցներով փոխադրումների նկատմամբ իրականացված մշտադիտարկումների արդյուքնում կշռված թվով 180 տրանսպորտային միջոցներից թվով 68-ը՝ 37,8% տրանսպորտային միջոցների վարորդներ խախտել են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 20-ի 1106-Ն որոշման հավելված 2-ի պահանջները։ Արձանագրություն կազմված թվով 68 տրանսպորտային միջոցների բեռնվածքը 500 կիլոգարմից մինչև 62190 կիլոգրամով գերազանցել է թույլատրելի առավելագույն զանգվածները և (կամ) մեկ սրնու վրա ընկնող բեռնվածքը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Շախբազյանը,սակայն պետական այս մարմինը խուսափում է հրապարակել այն ընկերությունների տվյալները, որոնց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Կառավարության դեռևս հուլիսի 14-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ հանքանյութ տեղափոխող մեքենաները հիմնականում գերբեռնված են լինում, ինչի հետևանքով վնասվում են ավտոճանապարհները։ ՔՏՀԱ-ից էլ բեռնատար ավտոմեքենաների գերբեռնվածությունը պայմանավորել են վարորդների կողմից կշեռքները վնասելու դեպքերով, ապա խոստացել՝ ձեռք բերված նոր կշեռքների հետ խնդիրներ չեն առաջանա։ Փաշինյանը հանձնարարական է տվել՝ ձեռք բերել համապատասխան կշեռքները և հարցը ֆունադմենտալ ձևով լուծել։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՔՏՀԱ ՏՄ՝ պարզելու, թե 2022թ առաջին կիսամյակում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա քանի ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց է մշտադիտարկվել և որ մարզերում, քանի դեպքով է խախտում արձանագրվել և քանի տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ է կազմվել վարչական արձանագրություն, որքան է կազմել տուգանքի չափը և որ ընկերություններին պատկանող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար ավտոմեքենաների վարորդների կողմից են արձանագրվել խախտումները։

Կառույցից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5 և Հ-30 ճանապարհներին՝ Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռվել է թվով 180 ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ փոխանցմամբ՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցներով փոխադրումների նկատմամբ իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռված թվով 180 տրանսպորտային միջոցներից թվով 68 տ/մ-ների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական պատասխանատվության համապատասպան արձանագրություններ, որոնք ըստ «ՎԻՎ» ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն կարող է առաջացնել 200.000-ական դրամ տուգանք։ Իսկ թե որ ընկերություններին պատկանող ավտոմեքենաների վարորդների կողմից են խախտումներ թույլ տրվել՝ կառույցից չեն մեկնաբանում՝ պատասխանատվության ամբողջ «բեռը» բարդելով վարորդների վրա։ Մասնավորապես, տեսչական մարմինը, վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածի, 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, նշել է, որ արձանագրությունը կազմվում է վարորդների կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ, ուստի արձանագրություն կազմելու և վարչարարություն իրականացնելու համար իրավախախտ է հանդիսանում վարորդը։

Ըստ տեսչական մարմնի՝ փաստորեն, ցանկացած վարորդ կարող է հանքանյութ տեղափոխել, այն էլ՝ գերծանրաբեռնված։ Թե՞, պարզապես, գործ ունենք տեսչական մարմնի ու հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների դավադիր համաձայնության, եթե չասենք կոռուպցիոն համաձայնության հետ, ըստ որի՝ առանձին ընկերությունների թույլատրվում է սահմանվածից ավել ծավալով հանքանյութ փոխադրել՝ գերշահույթ ստանալու համար, իսկ 200 հազար դրամ տուգանք վճարելը դրա դիմաց ջրի կաթիլ է օվկիանոսում, էլ չենք խոսում պետությանը պատճառվող վնասի մասին։ (Ի դեպ, այդ ընկերությունների վերաբերյալ տվյալներն ունենք, ու առաջիկայում կհրապարակենք-խմբ)

Հետեւապես՝ զարմանալ, որ, այսպես կոչված, վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո նույնասեռ զանցանքները շարունակվում են, պետք չէ։ Ավելին, պետական մարմինը եւս առնվազն երկու դեպքում արձանագրել է կրկնակի խախտման փաստը, բայց կրկին հրաժարվել նշել, թե որ ընկերությունների վարորդների մասին խոսքը։

«Փաստինֆո»-ի ուղիղ հարցին, թե որ ընկերություններին պատկանող ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ են կազմակվել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ տեսչական այդ մարմինն ուղղակի շրջանցել է։

Պետական կառավարման համակարգում կարծես թե այնքան էլ լուրջ չեն վերաբերվում Փաշինյանի հանձնարարություններին, եթե , իհարկե, բացառենք, որ Փաշինյանը թղթեր լրացնելու ու հանրությանը ներկայացնելու համար տալիս է այլ հանձնարարականներ, իսկ տեսախցիկներից այն կողմ՝ այլ։

Միայն երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ դեռեւս 2020 թվականի օգոստոսին Բեյրությում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական է տվել համապատասխան գերատեսչություններին՝ հավաքել տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր: Այդ հանձնարարության մասին հիշել են միայն 2022 թվականի օգոստոսի 14-ի ողբերգությունից հետո ու Փաշինյանը ստիպված է երկու տարի անց տալ նոր հանձնարարություն՝ պարզելու, թե ինչպես է կատարվել իր նախկինում տված հանձնարարությունկը կամ ընդհանրապես կատարվել է, թե ոչ։ Նույնն այս դեպքում է՝ Փաշինյանը բողոքում է ու հանձնարարում, որհետեւողական լինեն նախատեսվածից ավելի ծանր բեռնվածությամբ բեռնափոխադրումների նկատմամբ, իսկ տեսչական մարմինն այդ ընկերություններին վերցնում է իր հովանու ներքո։

spot_img
spot_img