Փակ շուկայում թեժ մթնոլորտ է (ֆոտոշարք)

Այսօր «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման բողոքի ակցիան մեկնարկեց «Փակ շուկայի» հարակից տարածքում:

Մինչ ակտիվիստները կհասնեին բողոքի վայր, այնտեղ էին  իրենց բղոքն էին արտահայտում շուկայի աշխատակիցները: Նրանք գտնում են, որ հուշարձանի վերանորոգմամբ իրենց պայմանները բարելավվում են: Նախկինում իրենք բազմիցս են տուժել առնետների հետ մի հարկի տակ աշխատելուց, սանիտարահիգենիկ տարրական պայմանների բացակայությունից:

Հետաքրքիր էր, որ Փակ շուկայի նախկին աշխատակիցը ամեն կերպ ապացուցում էր, որ իր ձեռքի թարմ վնասվածքը ստացել է աշխատելու ժամանակ` առնետների պատճառով:

Իսկ Փակ շուկայում շինարարությունը վաղուց է սկսվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում