Խորհրդարանական ընդդիմությունը միանում է Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, Times․am: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մասնակցելու են ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնած վաղվա հանրահավաքին: Այս մասին մեզ հայտնում են խմբակցություն ներկայացուցիչները.
«Ընդդիմադիր գործչի ցանկացած նախաձեռնություն, որի նպատակը այս իշխանության հեռացնումն է, մենք աջակցում ենք, միանում ենք դրան, վաղը շատերիս կտեսնենք հանրահավաքին, մեր կողմնակիցներին էլ կոչ ենք անում լինել այնտեղ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ևս հայտնեց, որ մասնակցելու են հանրահավքին։
«Ես մասնակցելու եմ, պատգամավորներից մարդ կա, որ մարզում է, կարող է չհասցնի գալ, ով էլ չմասնակցի՝ անհարմարության պատճառով չի մասնակցելու»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանն ազդարարել է «Անկախության շարժման» մեկնարկի մասին ու հայտարարել, որ հասնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
Օգոստոսի 23-ին նա հրավիրել է հանրահավաք, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում