ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, Times․am: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 24-ին, ժամը 14։55-ին ահազանգ է ստացել, որ Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Խ․ Խ․, ծնված 1962 թ․)․ վարորդը հոսանքահարվել և մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։