11.1 C
Yerevan

Արզականի բնակիչը կալանավորվել է՝ 2 անձի սպանության, 2 անձի նկատմամբ սպանության փորձի և ավազակության մեղադրանքով․ տեսանյութ

Նմանատիպ

Ցնցումներից հետո. Թուրքիան և Սիրիան՝ լուսանկարներով

Այսօր վաղ առավոտյան 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի...

Անցնող շաբաթը Times-ի ֆոտոշարքում

Անցնող շաբաթն աշխարհում հարուստ էր իրադարձություններով․ Ուկրաինայում արյունալի պատերազմը...

Անցնող օրը լուսանկարներով․ Ինչպիսին էր հունվարի 6-ն աշխարհում

Ինչպիսի՞ն էր անցնող օրն աշխարհում։ Times.am-ը ներկայացնում է հունվարի...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում շարունակվում է երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելով հարևանի տուն ներխուժելու, ինչպես նաև՝ բենզալցակայանի աշխատակիցների նկատմամբ ավազակություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

Վարույթի շրջանակներում որոնվող ենթադրյալ հանցագործություն կատարած Կոտայքի մարզի Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը 2022թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 03:15-ին, ներկայացել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին, ձերբակալվել և հարցաքննվել դեպքերի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Իրականացված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի՝ ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 207-րդ հոդվածի 1-ին մասով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Միջնորդոթւթյուն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ցնցումներից հետո. Թուրքիան և Սիրիան՝ լուսանկարներով

Այսօր վաղ առավոտյան 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի...

Անցնող շաբաթը Times-ի ֆոտոշարքում

Անցնող շաբաթն աշխարհում հարուստ էր իրադարձություններով․ Ուկրաինայում արյունալի պատերազմը...

Անցնող օրը լուսանկարներով․ Ինչպիսին էր հունվարի 6-ն աշխարհում

Ինչպիսի՞ն էր անցնող օրն աշխարհում։ Times.am-ը ներկայացնում է հունվարի...