13.1 C
Yerevan

08:00-ի դրությամբ դիրքային մարտերը շարունակվում են․ հակառակորդը շարունակում է առաջխաղացման փորձերը

Նմանատիպ

Ցնցումներից հետո. Թուրքիան և Սիրիան՝ լուսանկարներով

Այսօր վաղ առավոտյան 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի...

Անցնող շաբաթը Times-ի ֆոտոշարքում

Անցնող շաբաթն աշխարհում հարուստ էր իրադարձություններով․ Ուկրաինայում արյունալի պատերազմը...

Անցնող օրը լուսանկարներով․ Ինչպիսին էր հունվարի 6-ն աշխարհում

Ինչպիսի՞ն էր անցնող օրն աշխարհում։ Times.am-ը ներկայացնում է հունվարի...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: Առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Դիրքային մարտեր են ընթանում։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:

spot_imgspot_img