-5.9 C
Yerevan

Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները

Նմանատիպ

«Օդապարիկի սկանդալ» ԱՄՆ և Չինաստանի միջև

Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների...

Նեթանյահուն և Մակրոնը քննարկել են Իրանին հակազդելու միջոցները

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն...

ԱՄՆ-ում նոր պատժամիջոցներ են պահանջում Թուրքիայի դեմ. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերանայել սեփականության իրավունքի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում, որը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am):

«Ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում, հասարակության տնտեսական հարաբերությունների հիմքում ընկած է սեփականությունը: Այդ է պատճառը, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ Արցախի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Միաժամանակ, հենվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի վրա, Արցախի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Ընդ որում, սեփականության իրավունքը բացարձակ իրավունք չէ: Այն ենթակա է որոշակի սահմանափակումների: Այսպես, յուրաքանչյուր անձի սեփականության իրավունքն ամրագրելու հետ մեկտեղ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում է, որ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»,- նշված է նախագծում:

Ելնելով Արցախի Հանրապետության անվտանգության նկատառումներից՝ առաջարկվում է վերանայել սեփականության իրավունքի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները, մասնավորապես, ամրագրելով հետևյալ կարգավորումը. «Անշարժ գույքի նկատմամբ, այդ թվում՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

«Օդապարիկի սկանդալ» ԱՄՆ և Չինաստանի միջև

Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների...

Նեթանյահուն և Մակրոնը քննարկել են Իրանին հակազդելու միջոցները

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն...

ԱՄՆ-ում նոր պատժամիջոցներ են պահանջում Թուրքիայի դեմ. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...