1.1 C
Yerevan

«Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել

Նմանատիպ

Հաագայի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի

Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական...

Ծառայակիցը Ա.Ա.-ին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց. նա ձերբակալվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային...

Զինծառայող է վիրավորվել

Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: «Սուրմալու» առեւտրի կենտրոնում երկու օր առաջ տեղի ունեցած մասնակի փլուզման հետեւանքով փլատակներում մնացած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան մինչեւ այսօր ԱԻՆ-ի աշխատակիցները չեն հանել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավտոմեքենայի սեփականատեր Համիկ Ավագյանը, որը նաեւ տարածքի աշխատակիցն է։

Նա պատմեց, որ դեպքի օրն իր մեքենան կայանելուց հետո գնացել է պահեստ՝ աշխատանքի։ Քիչ անց լսվել է պատի փլվելու ձայնը, եկել տեսել է, որ մենքենան մնացել է փլատակների տակ:

«Այսօր զանգահարեցի ԱԻՆ-ի աշխատակիցներին, ասացի, որ գան, տեղափոխեն, ինձ ասում են՝ շենքը վթարային է. բա որ վթարային է, ինչի՞ համար էիք թողել, որ այդտեղ կայանեմ ավտոմեքենան։ Եթե այդ շենքը վթարային է, ինչու շուտ չեն ապամոնտաժել, որ ես էլ մեքենան չկայանեմ այդտեղ ու վնաս չկրեմ»,- դժգոհեց ավտոմեքենայի սեփականատերը։

spot_imgspot_img