0.1 C
Yerevan

Դիրքերից իջած պայմանագրային զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջ տունը

Նմանատիպ

Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար

Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր...

Լատվիայում այրվել է Ուկրաինայի համար ԱԹՍ արտադրող ամերիկյան գործարանը

Լատվիայում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր...

Թուրքիայում աճում է երկրաշարժի զոհերի թիվը։ Նոր տեղեկություններ

Այս պահի դրությամբ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի Խաչերի 5 հասցեում փեսան կոտրում է տան իրերը և որ նա զինված է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում նկատել են, որ մի տղամարդ, որի ձեռքում եղել է նռնակ՝ օղակը հանած վիճակում, ընտանիքի անդամների հասցեին հնչեցնում է սպանության սպառնալիքներ։

Մարզի ոստիկանապետի գլխավորությամբ ոստիկանները սկսում են բանակցություններ վարել այդ տղամարդու հետ, որպեսզի ինքնակամ հանձնվի, սակայն այդ տղամարդը չի ենթարկվում ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին և ձեռքին եղած նռնակը նետում է նշված տանը կից տնամերձ հողամաս, ինչի հետևանքով նռնակը պայթում է և տան որոշ հատվածների պատճառվում է վնաս։

Արդեն տեղում ոստիկանները վնասազերծում են այդ տղամարդուն և տեղափոխում ոստիկանության Սևանի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Համլետ Խ-ն նռնակը պայթեցրել է իր աներոջ տանը, որտեղ այդ պահին եղել են աներն ու ընտանիքի անդամները։

spot_imgspot_img