ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, Times․am: Իռլանդիայում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով RTÉ հեռուստաալիքին:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ փլատակների տակ կարող են դեռ մարդիկ մնացած լինել: Պայթյունի պատճառի մասին դեռևս տեղեկություն չկա:
Դեպքի վայրում կան նաև խանութներ, փոստային բաժանմունք և վարսավիրանոց: