Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կմասնակցի նոյեմբերի 5-ի հանրահավաքին
03/11/2022 19:43
![Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կմասնակցի նոյեմբերի 5-ի հանրահավաքին](https://times.am/v3/wp-content/uploads/2022/11/dc401ba85f3022c48ae82904e8272877.jpg)
Նմանատիպ
Մամուլում այսօր հրապարակումներ կային, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, հնարավոր է, մասնակցի նոյեմբերի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ կազմակերպիչների դիմումին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, նոյեմբերի 5-ի հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես և ինքը այդ մասին ծանուցել է։
«Ինչ վերաբերում է Նորին Սրբության մասնակցության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա նման նախատեսում չկա», – ասաց Տեր Եսայի Արթենյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում