Վաղը՝ նոյեմբերի 8-ին, կրկին Լուսնի ամբողջական խավարում կլինի

Վաղը՝ նոյեմբերի 8-ին, կրկին Լուսնի ամբողջական խավարում կլինի

Աստղագետները հայտնում են, որ վաղը՝ նոյեմբերի 8-ին, այս տարի արդեն երկրորդ անգամ Լուսնի ամբողջական խավարում կլինի։ Ըստ տեղեկությունների, վաղը Երևանի ժամով 14։17-ից մինչ 15։42-ն ընկած ժամանակահատվածում Լուսինը կանցնի Երկրի ստվերի հյուսիսային գոտով, որի արդյունքում Լուսնի ամբողջական խավարում կլինի։

Ցավոք, տիեզերական այս երևույթը Հայաստանի տարածքից տեսանելի չի լինի։ Նշվում է նաև, որ Երկրի ուղեկիցն իր հերթին փակելու է Ուրանը։ Բնական այս հետաքրքիր երևույթները տեսանելի կլինեն Ռուսաստանի Հեռավոր Արևելքի և Արևլյան Սիբիրի տարածաշրջաններից։

Նշենք, որ առաջին անգամ այս տարի Լուսնի ամբողջական խավարում դիտվել է մայիսի 16-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում