Ամսական 5 հայալեզու գիրք «Զանգակ» գրատնից՝ 15% զեղչով

Ամսական 5 հայալեզու գիրք «Զանգակ» գրատնից՝ 15% զեղչով

Վիվա-ՄՏՍ-ի ու «Զանգակ» գրատան «5 գիրք» համատեղ արշավի շրջանակում ամեն ամիս «Զանգակ» գրատների ցանցից կարելի է գնել հինգ անուն գիրք՝ 15% զեղչով:

Զեղչը կարելի է ստանալ «My Viva-MTS» բջջային հավելվածում հասանելի բարկոդով, որն անհրաժեշտ է ներկայացնել «Զանգակ» գրատանը։

«My Viva-MTS» հավելվածը հասանելի է թե՛ «Play Store»-ում և թե՛ «App Store»-ում:

Նոյեմբեր ամսվա ընթացքում զեղչված հինգ գրքերն են.

«Մեծն Գեթսբի», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Աղախնի պատմությունը», Մարգրեթ Աթվուդ
«Չթողնես ինձ երբեք», Կազուո Իշիգուրո
«Ուտել, աղոթել, սիրել», Էլիզաբեթ Գիլբերթ
«Ճանապարհին» (բնագիր գլանափաթեթ), Ջեք Քերուեք

Զեղչված գրքերը գնելիս քանակական սահմանափակում չկա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում