-1.9 C
Yerevan

Բողոքի ցույցեր Ադրբեջանում։ Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

Այսօր Բաքվի կենտրոնում ոստիկանությունը բռնի ուժ է գործադրել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության կազմակերպած զանգվածային բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Ավտոբուսներում գտնվող կալանավորները շարունակել են կարգախոսներ վանկարկել՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը և ազատություն երկրում, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Кавказский узел»-ի փոխանցմամբ՝ Բաքվի իշխանությունները հրաժարվել են համաձայնության գալ նոյեմբերի 11-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (APFP) կողմից հայտարարված հավաքների ազատության, քաղբանտարկյալների ազատման, ազատ ընտրությունների անցկացման և ժողովրդավարական բարեփոխումների մասին պահանջներից։

Ընդդիմադիրները պնդում են, որ մերժումը հակասում է Սահմանադրությանը՝ ասելով, որ այնուամենայնիվ հանրահավաք անելու են։ Ոստիկանությունը թույլ չի տա ընդդիմադիրներին հանրահավաք անցկացնել Բաքվում, քանի որ մայրաքաղաքի իշխանությունները դա «անտեղի» են ճանաչել, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Զեյնի Հուսեյնովը։

Բողոքի ակցիայի նախօրեին սկսվել են ընդդիմադիրների կանխարգելիչ կալանքները։

Ակցիայի մեկնարկից մեկ ժամ առաջ ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումների կողմից արգելափակվել են Բաքվի քաղաքապետարանի շենք տանող բոլոր ճանապարհները։

Ցուցարարների խմբերը հայտնվել են մետրոյի «Իչերի Շեհեր» կայարանի դիմացի հրապարակում՝ վանկարկելով «Ազատություն», «Հրաժարական», «Ազատություն, արդարություն, ազգային իշխանություն» կարգախոսները։

Ոստիկաններն անմիջապես սկսել են բերման ենթարկել ցուցարարներին և նրանց նստեցնել ճաղապատ ապակիներով հատուկ ավտոբուսների մեջ։ Ձերբակալվածները ավտոբուսներում շարունակել են կարգախոսներ վանկարկել։ Արդեն ակցիայի առաջին րոպեներին մի քանի տասնյակ ակտիվիստներ բերման են ենթարկվել։

Նոյեմբերի 15-ին կլինի երկրորդ նմանատիպ ակցիան, այն կանցկացնի «Մուսավաթ» կուսակցությունը, պահանջները նույնն են. Կասկածից վեր է, որ նույն արձագանքը կլինի Ոստիկանության կողմից, գրում է Panorama.am-ը՝ հղվելով «Кавказский узел»-ին։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...