Ուղեղում տեղադրվող չիպեր։ Ի՞նչ հնարավորություններ են բացվում մարդկության առջև

Ուղեղում տեղադրվող չիպեր։ Ի՞նչ հնարավորություններ են բացվում մարդկության առջև

Մարդու ուղեղում տեղադրվող չիպերն արդեն իրականություն են և օգտագործվում են տարբեր երկրներում։ Գիտնականները դրանց նեյրոչիպ են կոչում։ Նշվում է, որ նեյրոչիպերն օգտագործվում են դեպրեսիաների հաղթահարման և ուղեղի տարբեր հիվանդությունների բուժման համար։ Դրանք օգնում են պարալիզացված մարդկանց վերականգնել շարժողականությունը, կույրերին՝ տեսողությունը, մտքի ուժով օգտագործել օրինակ WhatsApp մեսենջերը, կառավարել կենդանիներին և այլն։

Դեռևս ոչ վաղ անցյալում ֆանտաստիկ թվացող տեխնիկական այս մտահղացումն այսօր արդեն իրականությանուն է։ Ուղեղի նեյրոիմպլանտներ ստեղծելու և ներդնելու գործունեությամբ արդեն իսկ զբաղվում են մի շարք կազմակերպություններ։ Նրանցից ամենահայտնին, թերևս, Իլոն Մասկի Neuralink-ն է, որն այս տարվա փետրվարին հայտնվեց միջազգային սկանդալի կենտրոնում՝ կենդանասերները մեղադրում էին կազմակերպությանը կենդանիների վրա դաժան փորձարկումներ անելու մեջ։ Neuralink-ի մասնագետներից շատ ջանքեր պահանջվեց այդ մեղադրանքները հերքելու և ոլորտում գործունեությունը շարունակելու համար։ Այսօր արդեն նրանք փորձնական նեյրոչիպեր են տեղադրում մարդկանց ուղեղում։

Նույն հաջողությունն ունի Մելբուրնի համալսարանի գիտնականների կողմից ստեղծված Synchron ընկերությունը, որը դեռև 2020 թվականին հրապարակել են փորձարկման արդյունքներ, որոնց ընթացքում Stentrode կոչվող սարքով իմպալնտավորված մարդիկ մտքի ուժով կառավարել են սոցիալայան ցանցերում իրենց գործունեությունը։

Առաջին մարդը, ում ուղեղային իմպլանտ են տեղադրել, պարալիզացված Մեթյու Նեյգլն է։ Նրա սարքը, որը կոչվում է BrainGate, թույլ է տալիս մտքի ուժով աշխատացնել համակարգչի մկնիկը, փոխել հեռուստացույցի ալիքները։ Դրա համար նա պարզապես պետք է պատկերացնի բոլոր այն գործողությունները, որոնք իրականում պետք է աներ սեփական ձեռքերով։

2016-ին Ջոն Հոպկինսի համալսարանում ստեղծել են չիպ, որը թույլ է տալիս մարդկանց շարժել ձեռքի պրոտեզի մատները։ Այդ չիպի միջոցով իրականացվող գործողությունների ճշգրտությունը հասնում է 96.5 տոկոսի։

Ուղեղայինչիպերը կամ նեյրոչիպերը հիմնականում օգտագործվում են բժշկական նպատակով։ Դրանք օգնում են ինսուլտ տարած մարդկանց վերականգնել ուղեղի գործողությունները, կրկին խոսել, շարժումները կառավարել և այլն։ Սակայն գիտնականները խոսում են նեյրոչիպերի անսահման հնարավորությունների մասին և հեռու չէ այն օրը, երբ դրանք շատ ավելի մեծ կիրառություն կգտնեն մարդկանց շրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում