Աշխարհահռչակ երգչուհի Մրայա Քերին զրկվել է «Սուրբ Ծննդյան թագուհու» բրենդից
Նմանատիպ
Մրայա Քերիի «All I Want for Christmas Is You» կատարումը վաղուց արդեն դարձել է ամանորյա խորհրդանշական երգ։Ամերիկացի աստղը 1994 թվականից ի վեր հսկայական հոնորարներ է ստացել այս երգի համար։ Տարիների ընթացքում երգը չի կորցրել իր հռչակը՝ 2020 թվականին զբաղեցնելով Մեծ Բրիտանիայի երգիչների հիթ-շքերթի առաջին տեղը։
Երգը նպաստել է նաև Մրայա Քերիի կողմից «Սուրբ Ծննդյան թագուհու» ապրանքանիշի ստեծմանը, որը նույնպես մեծ եկամուտների աղբյուր կարող է լինել երգչուհու համար։ Սակայն բրենդը գրանցելու Քերիի փորձն ԱՄՆ-ում տապալվել է։ Պատճառը մեկ այլ երգչուհու՝ Էլիզաբեթ Չանի պնդումն է, որ ինքը նույնպես կարող է հավակնել «Սուրբ Ծննդյան թագուհի» ապրանքանիշի սեփականատիրոջ իրավունքին։
«Որպես փոքր բիզնեսի սեփականատեր, իմ կյանքի աշխատանքն է մարդկանց հավաքել տոնախմբության համար, ինչի շնորհիվ ես կոչվեցի Սուրբ Ծննդյան թագուհի և այդ կոչումը կրում եմ որպես պատվի նշան», – մամուլին ասել է Ելիզաբեթ Չանը։ Վերջինիս փաստաբանը պաշտոնական բողոք է ներկայացրել հիշատակված ապրանքանշանի՝ Քերիին պատկանելու դեմ և կարողացել ԱՄՆ-ի ապրանքանշանների փորձարկման և բողոքարկման խորհրդում շահել վեճը՝ զրկելով աշխարհահռչակ երգչուհուն «Սուրբ Ծննդյան թագուհու» բրենդից։
«Այս մենամարտը սկեսելու իմ նպատակն էր դիմակայել ապրանքային նշանի ահաբեկմանը ոչ միայն պաշտպանելով ինձ , այլ նաև Սուրբ Ծննդյան ապագա թագուհիներին», – հայտարարել է Էլիզաբեթ Չանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում