-2.9 C
Yerevan

Հայ և ռուսական կողմերը համաձայնության են եկել։ Հայտնի է, թե ինչքան է վճարելու Հայաստանը գազի համար

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...

ՀՀ կառավարությունը տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես նրան պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար. համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

31,79 մլն ԱՄՆ դոլար գումարը կապիտալ ներդրումների վերադարձի ապահովման համար է, իսկ 3 մլն ԱՄՆ դոլարը՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցման ապահովման համար, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նշվում է, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան – Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։

Արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։

Բացի այդ, նախատեսվում է «Երևանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։

Ըստ կառավարության՝ արձանագրությունը կազմվել և ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...