Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերին
28/11/2022 15:08

Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիկերին։
Ինչպես տեղեկացնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, հանդիպման նպատակն է եղել քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները, հետագա հարաբերությունները և խաղաղության պայմանագրի բանակցություններին հասնելու միջոցները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպման։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում հանդիպում է անցկացվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում