4.1 C
Yerevan

Եվրամիության հետ հարաբերությունները չեն խանգարի Ռուսաստանի հետ կապերին. Է. Նալբանդյան

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Մաքսային Միությանը միանալու որոշումը Հայաստանը կայացրել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում: Այս մասին սեպտեմբերի 13-ին Արեւելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով գերմանացի լրագրողի հարցին: «Մենք Եվրոպական Միության հետ բանակցությունները սկսելուց առաջ մեր եվրոպացի գործընկերներին հստակ ասել ենք, որ պատրաստ ենք բոլոր հնարավոր եղանակներով խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն դա ոչ մի կերպ չպետք է խանգարի Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին»,- ասաց նա:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է բանակցությունները ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: «Մենք մեր եվրոպացի գործընկերներին արդեն տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք շարունակել համագործակցությունը եւ կյանքի կոչել բարեփոխումների այն ծրագրերը, որ մենք երկար տարիների ընթացքում մշակել ենք եվրոպացի գործընկերների հետ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է միանալ Մաքսային միությանը եւ մասնակցել Եվրասիական միության ձեւավորման գործընթացին: Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այդ որոշումը չի նշանակում, որ Հայաստանը դադարեցնում է հարաբերությունները ԵՄ-ի հետ:

spot_imgspot_img