Բակո Սահակյանն ընդունել է Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին
23/09/2013 14:11
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Կանադա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է առաջատար ժողովրդավարական պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեջ եւ այս համատեքստում առանձնակի կարեւորել է Կանադայի հետ փոխգործակցությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Կանադայի Հայ Դատի Հանձնաժողովի նախագահ Ժիրայր Բասմաջյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում