Բաքվի երթեւեկությունը կաթվածահար է
24/09/2013 12:21
Նմանատիպ
Այս գիշեր Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում տեղացած ուժգին անձրեւը կաթվածահար է արել երթեւեկությունը: Քաղաքի կենտրոնական հատվածում կոյուղու խցանումների պատճառով փողոցների մեծ մասը հայտնվել է ջրի տակ:
Ինչպես հաղորդում է faktxeber.com լրատվական կայքը, Բաբեքի, Թբիլիսիի, Բունյաթովի պողոտաները, Նարիմանովի, Հունվարի 20 մետրոյի կայարանների շրջակայքն անանցանելի են դարձել, իսկ բազմաթիվ փողոցներում երթեւեկությունը կանգ է առել: Խափանվել է նաեւ խաչմերուկների լուսաֆորների աշխատանքը, ինչը փողոցներում մեծ խցանումներ առաջանալու պատճառ է դարձել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում