Ադրբեջանական երևակայության հերթական «գլուխգործոցը»
Նմանատիպ
Ադրբեջանցիներն ու թուրքերը հանդես են եկել ես մեկ հակահայ զավեշտալի պնդումով: Ինչպես հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, իբրև թե «հայ զինվորների կողմից սահմանամերձ դաշտերի եւ անտառների հրդեհումից թունավոր օձերը փախչում’ անցնում են սահմանակից ադրբեջանական գյուղեր եւ խայթում բնակիչներին»:
Այս մասին թուրքական կայքին իբր պատմել են ադրբեջանական Մերզիլի գյուղի բնակիչներ Թողրուլ Ալիեւն ու Նեսիմ Բաբաեւը: Նրանց խոսքով’ հայ զինվորները «դիտավորյալ կերպով հրդեհում են սահմանամերձ գոտիները, ինչի հետեւանքով մինչեւ 1,5 մ երկարությամբ թունավոր օձերն անցնում են ադրբեջանական գյուղեր եւ դժվարացնում գյուղացիների առօրյան»: «Այդ հրդեհների հետեւանքով մենք հաճախ ստիպված ենք լինում պաշտպանվել մահացու օձերի խայթոցներից, որոնց մեջ մեծ է «գյուրզա» եւ «կովկասյան կարմիր օձ» թունավոր տեսակների թիվը», -ասել են նրանք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում