«Ռոստելեկոմի» շնորհիվ հայաստանյան օգտատերերի համար 7 անգամ ավելացել է Mail.ru և մի շարք այլ ռեսուրսների օգտագործման արագությունը
Նմանատիպ
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն, հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն օպերատորներից մեկը Հայաստանում և 2012թ. դեկտեմբերից հանդես գալով «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո, վերջերս ներդրեց նաև CDN (Content delivery network) համակարգը, որն իրենից ներկայացնում է բովանդակության փոխանցման ցանց «Mail.ru Group»-ի ռեսուրսների համար:
Շնորհիվ «Ռոստելեկոմի» ենթակառուցվածքներում իրականացված ներդրումների՝ «Mail.Ru Group»-ի այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են Փոստը, Odnoklassniki.ru-ն և այլ ծառայություններ յոթ անգամ ավելի արագ են փոխանցվում օգտագործողներին:
Այս և մի շարք այլ համատեղ ծրագրերի մասին հայտարարեցին «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» խումբ, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և «Mail.Ru Group»-ի տեխնիկական տնօրենի տեղակալ Պավել Զավյալովը ս.թ. սեպտեմբերի 25-ին կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Mail.Ru Group»-ի կայքեր օրական այցելությունների թիվը Հայաստանում միջին հաշվով կազմում է 865 000 (ներկայացված են 2013թ. օգոստոսի դրությամբ LiveInternet տվյալները). «Ինտերնետ օգտատերերի շրջանում ավելի ու ավելի ճանաչում է գտնում այսպես կոչված «ծանր» մուլտիմեդիա բովանդակությունը՝ ֆոտոներ, վիդեոներ, խաղեր_ նշեց Պավել Զավյալովը_ վստահ կարող եք նշել, որ շնորհիվ CDN-ի մենք յոթ անգամ ավելի մոտ ենք գտնվում հայաստանյան օգտագործողներին»:
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ ղեկավարը նշեց, որ ընկերությունը մշտապես հոգ է տանում իր բաժանորդների մասին և հնարավորություն է տալիս խաղալու, այցելելու սոցիալական կայքեր և օգտվելու այլ ռեսուրսներից 7 անգամ առավել արագ:
«Ռոստելեկոմի» ենթակառուցվածքում արդեն իսկ հաջողությամբ գործում են բովանդակության արագ փոխանցման համակարգեր Google-Ի կայքերի (Google.com, Gmail.com, Youtube.com, այլ) և Rutube.ru-ի համար:
Այսպիսով, «Ռոստելեկոմը» հանդիսանում է ոչ միայն ամենանորարար օպերատորը հայաստանյան հեռահաղարդակցության շուկայում, այլև ներդրումներն ուղղում է իր բաժանորդների համար ամենատարածված ռեսուրսների օգտագործման պարզեցմանն ու արագացմանը, այլ կերպ ասած՝ հոգում է իր բաժանորդների հարմարավետության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում