Էրդողանի վրա մահափորձ է կատարվել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյան վրա անհայտ անձիք սեպտեմբերի 26-ի գիշերը կրակ են բացել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոշարասյունը տուն էր վերադառնում Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանից:

Նախնական տվյալներով’ վարչապետի մեքենաների վրա կրակել են յոթ անգամ: Անմիջապես դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Ընթանում է հետաքննություն կրակողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և բերման ենթարկելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում