Նյու Յորքում Գյուլի դեմ բողոքի ակցիա է անցկացվել
Նմանատիպ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք մեկնած Աբդուլլա Գյուլի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:
Բողոքի ակցիան տեղի է ունեցել The New York Times պարբերականի շենքի դիմաց, որտեղ Թուրքիայի նախագահը եկել էր հարցազրույց տալու: Այցիայի մասնակիցները, ովքեր կրել են Պինոկիոյի դիմակներ, իրենց բողոքն են հայտնել Թաքսիմի հրապարակում թուրք ոստիկանների և թուրքական իշխանությունների կատարած գործողությունների դեմ: Նրանք ձերքերում պահել են պաստառներ հետևյալ գրություններով’ «Ստում են սեփական ժողովրդին, ՄԱԿ-ին և աշխարհին», «Չենք մոռանալու, չենք ներելու», «Ստախոս»: Անվտանգության աշխատակիցները բողոքավորներին մի կողմ են տարել, որպեսզի Գյու լը կարողանա առանց խոչընդոտների մտնել The New York Times թերթի շենք: Սակայն շենքից դուրս գալու ժամանակ էլ ակցիայի մասնակիցները տեղում են եղել և բղավել են. «Սա դեռ սկիզբն է, շարունակելու ենք պայքարը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում