Դամասկոսի մերձակայքում ականներ են պայթել
Նմանատիպ
Դամասկոսի մերձակայքում գտնվող գյուղերում սեպտեմբերի 30-ին ականներ են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ականներից մեկն ընկել է Նասրիա գյուղի արևմտյան թաղամասում, ինչի հետևանքով 4 քաղաքացի է զոհվել, շրջակա միջավայրը նյութական վնասներ է կրել: Բացի դրանից, զինյալները հարձակվել են Դամասկոսի Նաբաք գյուղում ուղևորատար ավտոբուսի վրա, ինչի հետևանքով մեկ տղամարդ և երեխա է զոհվել, մեկ ուղևոր վիրավորվել է:
Ականններ են ընկել Ջարամանա թաղամասի բնակելի շինությունների վրա: Տեղի ունեցածից երեք մարդ է վիրավորվել: Դամասկոսի ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2 ական է պայթել Քաշքուլ թաղամասում, ևս երկուսը’ Քաբաս թաղամասում, Դեր փողոցում’ մեծ վնասներ պատճառելով շրջակա միջավայրին:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ մեկ ական ընկել է Դամասկոսում Չինաստանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով դեսպանատան աշխատակից է վիրավորվել: Վնասվել են շինության դռները և լուսամուտները: Չինաստանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը:
Մի քանի օր առաջ ականներ էին ընկել Ռուսաստանի, ինչպես նաև Իրաքի դեսպանատների մոտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում