Ցանկացած փուչիկ մեկ օր պայթում է
Նմանատիպ
Եթե Երևանի քաղաքապետը լիներ Գագիկ Ծառուկյանը, դժվար թե Պետրոս Ղազարյանը պայքարեր նրա որոշումների դեմ, եթե նույնսիկ տրանսպորտը դարձնեին 700 դրամ, գրել է Մենուա Հարությունյանը իր Ֆեյսբուքյան էջում:
Եթե Երևանի քաղաապետը լիներ Խաչատուր Սուքիասյանը, դժվար թե Ալեն Սիմոնյանը պայքարեր նրա որոշումների դեմ, եթե տրանսպորտը դառնար 620 դրամ: Իսկ հիմա, երբ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, ով իրենց շեֆը չէ և իրենց փող չի տալիս, այս երկու մեծահարուստների մոտ աշխատող, բայց երբեք այդ մեծահարուստներին չքննադատող «օբյետիվ» լրագրողները իրենց պարտքն են համարում սեփական շեֆերի թերությունները չնկատելով պոպուլիստական գործողություններով հանրության մի հատվածի մոտ վարկանիշ ձեռքբերելը: Ցանկացած փուչիկ մեկ օր պայթում է’ առավելևս երբ այդ փուչիկը ակնհայտորեն շարժվում է դեպի սուր սրած բզի ուղղությամբ: Ինչ վերաբերվում է Կարգին Հայկոյին, ապա տարօրինակն այն է, որ նա չի պայքարում գազի գնի բարձրացման, հացի, ձվի, մսի և այլ առաջին անհրաժեշտության սննդի գների բարձրացման, կարմիր գծերի, փակ շուկայի և այլ կարևորագույն խնդիրների դեմ, բայց ակտիվորեն պայքարում է Տարոն Մարգարյանի անձի դեմ: Սրա բացատրությունը շատ պարզ է. կամ Հայկոյին ևս գրանտ են տվել, կամ էլ նա պարզ հաշվարկ է արել և չի պայքարում այն մարդկանց դեմ, ովքեր գովազդատու են իր հաղորդմանը կամ այն հեռուստաընկերությանը, որտեղ ինքն է աշխատում, որպեսզի չվնասի իր հաղորդման և հեռուստաընկերության գովազդային գործունեությանը: Եթե քո համար կարևորը քո ֆինանսական վիճակն է, հարգելի Հայկո, ապա կարող ենք խնդրել քաղաքապետին, որպեսզի քաղաքի մասին պատմող գովազդներում ևս դու նկարահանվես:
Հ.Գ. Տարոն Մարգարյանը չի հայտարարել, որ տրանսպորտը թանկանում է և նման որոշում չկա: Առնվազն տարօրինակ է, որ առանց բարձրացման որոշում ունենալու շատ պոպուլիստներ այսօր քննադատում և փորձում են վարկաբեկել քաղաքապետին’ մոռանալով, որ նրան ձայն են տվել Երևանի քաղաքացիների 50 տոկոսից ավելին և մոռանալով, որ քաղաքապետը ոչ միայն մի քանի պոպուլիստների, այլ ողջ երևանցիների քաղաքապետն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում