Ալեն Սիմոնյանի պատասխանը Մենուա Հարությունյանին
Նմանատիպ
Մենուա Հարությունյան, իմ “անաչառ” և հանրապետական բարեկամ, դու շատ լավ գիտես, որ Խաչատուր Սուքիասյանը իմ “շեֆը” չէ: Ու վստահ եմ բոլորը գիտեն, որ անկախ նրանից, թե ինչ անձնական վերաբերմունք ես ունեմ պրն Սուքիասյանի նկատմամբ, ես ի տարբերություն շաաատ շատերի ասում եմ այն, ինչ ճիշտն է, ինչ մտածում եմ, դա է նաև պատճառը, որ ես շեֆ չունեմ:
Քո ասած թերությունները դու կարող ես ինքդ քննարկել, չէ որ միշտ շեշտում ես, որ շատ ջերմ հարաբերություններ ունես պրն Սուքիասյանի հետ և նույնիսկ լուրեր են պտտվում, որ դուք քավոր – սանիկ եք: Չնայած ես գիտեմ, որ դա էդպես չէ: Ու ամենակարևորը այն է, որ այդ մարդու թերություններն իր անձնական գործն է, քանզի նա որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում և իր որոշումները զուտ իր սեփականության շրջանակներում են: Անդրադառնալով տրաքող փուչիկներին կասեմ միայն մի բան , ով-ով բայց հանրապետական կուսակցության ներկայացուցիչը պետք է զերծ մնա նմանատիպ համեմատություններից: Վստահ եմ, որ քո շեֆերը գոնե այս անգամ ինչ որ կերպ կգնահատեն քո եռանդուն աշխատանքը: Այնուամենայնիվ կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ իմ կամ իմ գործընկերների հետ կապված բարձր փիլիսոփայական “ԵԹԵ”-ներով հիմնավորված հրապարակային մտորումներից և այդ ժամանակը օգտագործել հանրօգուտ որևէ բան անելու համար: Իսկ լուրջ ու կոնկրետ թեմաներ լինլուն պես, միշտ պատրաստ եմ քննարկել դրանք տեսախցիկների առջև’ Տարոն Մարգարյանի հետ:
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ
Facebook սոցիալական ցանց
Նշենք, որ սույնով Ալեն Սիմոնյանը պատասխանել է Մենուա Հարությունյանի հետևյալ գրառմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում