Մի քանի հարց Տիգրան Ուրիխանյանին
Նմանատիպ
Ամենաոճայինի ամենապոպուլիզմը
Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով ընդամենը վերջերս նոր պիջակ հագնելու բազառ էր անում ԱԺ-ում, հանդես եկավ հերթական պոպուլիստական հայտարարությամբ: Հնարավոր է եսիմ ինչը կրճատել ու մանկապարտեզներ սարքել. հարցը ուղղված վարչապետին շատ տրամաբանական էր: Առաջարկում եմ շարունակել այդ տրամաբանական հարցադրումների շարքից:
1. Հնարավոր է Ուրիխանյան Տիգրանի գործուղումներից կրճատել ու դրանով նորմալ պահել մի քանի ընտանիք:
2. Հնարավոր է FB-ում անցկացրած ժամանակի փոխարեն մի քանի նորմալ, մարդավարի օրենք գրել:
3. Հնարավոր է ոճային եսիմ ինչ տիպի մրցույթներին մասնակցելուց բացի մեկ-մեկ հանրօգուտ աշխատանքով զբաղվել:
4. Հնարավոր է այս գրառումից հետո ԲՀԿ-ական ֆեյքերին քսի չտալ իմ պատին, մանավանդ որ դիմացի կողմը աչքիս լույսը չէ:
ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԲԱՅՑ… ՈՉ
Անահիտ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Facebook սոցիալական ցանց