Ինչո՞ւ է Վարդան Պետրոսյանի փաստաբանը հետաձգել Վճռաբեկ դատարան դիմելը
Նմանատիպ
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Վճռաբեկ դատարան կդիմի նախապես հայտարարվածից փոքր-ինչ ուշ: Նա երեկ «Ժամանակ»-ին տեղեկացրել է, որ դեռ չի կարողացել այդ աշխատանքն ավարտել, ստացել է Վերաքննիչ բողոքը, որը բավական աշխատատար է:
Դերասանի մասնակցությամբ վթարի մոդելավորված տարբերակն արդեն կա, և այն կարող է էապես փոխել մինչ այս եղած պատկերացումները: «Մոդելավորված տարբերակն ընդամենը վերարտադրությունն է, թե վթարը ինչպես է տեղի ունեցել, ինչ մեխանիզմով. որտեղից են եկել մեքենաները, որտեղ են գտնվել, վթարի տեղը: Այն արտացոլում է հաշվարկները, որոնք կատարում են փորձագետները, հաշվարկներին մոդելային պատկերավոր տեսք է տալիս: Իրականում այն պատկերացումները, որ ունեի ես վթարի մեխանիզմների մասին սկզբում, և այն, ինչ մոդելավորման արդյունքները ցույց տվեցին, տարբեր էին. մոդելավորման արդյունքների շնորհիվ էապես փոխվեց պատկերը»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում