Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հանդիպում կունենան

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Սևծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նստի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ այս մասին նիտի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հանդիպումներ են նախատեսված Սևծովյան տնտեսական համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի մասնակից բոլոր պատվիրակությունների ներակայացուցիչների հետ, այդ թվում’ նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Թե ինչ հարցեր կքննարկենք, կհայտնենք հանդիպումից հետ»,-ասաց նախարար Նալբանդյանը:

Երեւանում գումարվել է Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որի ընթացքում ամփոփվել են կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները: ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բուլղարիային: Երևան են ժամանել կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները, այդ թվում’ Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Վիգենինը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ՍԾՏՀ Գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիր կունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում