Իտալիայի ոստիկանությունը կալանավորել Է մաֆիական կլանի 30 անդամների
Նմանատիպ
Լուսաբացին Սիցիլիայի Տրապանի քաղաքում կալանավորվել Է երեք տասնյակ մարդ սիցիլիական մաֆիայի՝ «կոզա նոստրայի» պարագլուխ Մատեո Մեսինա Դենարոյի մերձավոր շրջապատից, ներառյալ նրա հարազատ քույրը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՆՍԱ գործակալությունը, դա եղել Է ոստիկանության ստորաբաժանումների՝ կարաբիներների, Ֆինանսական գվարդիայի եւ Մաֆիայի դեմ պայքարի դեպարտամենտի աշխատակիցների համատեղ գործողությունը:
Բացի Մեսինայի քրոջից, ձերբակալվել են նաեւ նրա այլ մերձավոր ազգականներ: Նրանց բոլորին առաջադրվել Է մաֆիական գործունեության, շորթումների, փողերի լվացման մեղադրանք:
Մատեո Մեսինա Դենարոն ինքը՝ Իտալիայի ամենաորոնվող հանցագործը, դիմել Է փախուստի: Համարվում Է, որ հենց նա Է գլխավորել «կոզա նոստրան» գերպարագլուխներ Տոտո Ռինայի եւ Բեռնարդո Պրովենցանոյի՝ 1993 եւ 2006 թվականների կալանավորումներից հետո:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ իրավապահներին հայտնի չԷ, թե ինչ տեսք ունի Մեսինան: Վերջին մի քանի տարում ոստիկանությունը մի շարք հարվածներ Է հասցրել նրա քերական կազմակերպությանը: Տրապանիում եւ դրա շրջակայքում, որոնք համարվում են Մեսինայի հայրենաժառանգ կալվածքը, կանոնավորապես տեղի են ունենում մաֆիական ունեցվածքի բռնագրավումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում