ԱՄՆ-ի մասնագետների կարծիքով՝ երկրի գլխավոր սպառնալիքը գալիս Է կիբեռտարածությունից

Ռուսաստանը վերջին հինգ տարվա ընթացքում ավելի ուժեղ Է դարձել, իսկ ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը գալիս Է կիբեռտարածությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որոնք հրապարակել Է Defense News շաբաթահանդեսը: Ուսումնասիրությանը մասնակցել են ԱՄՆ-ի պաշտպանության բնագավառի շուրջ 300 ազդեցիկ մասնագետներ: Նրանց թվում են պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Սպիտակ տակ և  ԱՄՆ-ի Կոնգրեսի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ, վերլուծաբաններ, խորհրդականներ: Գրեթե 52 տոկոսն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը հինգ տարվա ընթացքում ավելի ուժեղ Է դարձել, 40 տոկոսի կարծիքով՝ նա մնացել Է «մոտավորապես նախկին դիրքերում», 8 տոկոսը կարծում Է, որ այժմ նա ավելի թույլ Է, քան 2008 թվականի վերջին: Ռուսաստանի ուժեղանալու իրողությանը առավել վստահ են Հանրապետական կուսակցության կողմնակիցները: Նրանցից հարցվածների 58 տոկոսը համաձայն Է այս կարծիքին: Դեմոկրատների շրջանում այդպիսիք 27 տոկոս են կազմում: Հարցման յուրաքանչյուր տասներորդ մասնակիցը վստահություն Է հայտնել, որ հաշվետու ժամանակաշրջանում ավելի ուժեղ Է դարձել Միացյալ Նահանգները:

Հարցման մասնակիցների ավելի քան 80 տոկոսը վստահ Է, որ ուժեղացել Է Չինաստանը: Իրանի վերաբերմամբ նման տեսակետը պաշտպանել Է մոտավորապես յուրաքանչյուր երրորդը, ԿԺԴՀ-ի վերաբերմամբ՝ յուրաքանչյուր յոթերորդը:

Հարցման մասնակիցների գրեթե կեսի կարծիքով՝ ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը գալիս Է կիբեռտարածությունից: Այդ կարծիքին Է հարցվածների 45 տոկոսը: Մասնակիցների 26 տոկոսը նշել Է ահաբեկչությունը, 14 տոկոսը՝ Չինաստանը, իսկ շուրջ 8 տոկոսը՝ Իրանը:

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հարցման մասնակիցների 3 տոկոսը հնարավոր Է համարում, որ 2015 թվականին ռազմական բյուջեն կրկին կսկսի ավելանալ: Յուրաքանչյուր չորրորդը կարծում Է, որ դա կարող Է տեղի ունենալ երկու տարի հետո: Հարցված մասնագետների բացարձակ մեծամասնությունը վստահ Է, որ Պենտագոնի բյուջեի սեկվեստրը կշարունակվի նաեւ 2014 ֆինանսական տարվա ավարտվելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում