Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի պաշտոնեությանը
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում հունվարի 8-ին ընդունել է Մայր Աթոռում գտնվող բաժինների պաշտոնեությանը:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց հայրապետը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Ս. Ծննդյան բերկրաշատ տո ների առիթով և իր Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերել նրանց: Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Մայր Աթոռի աշխատակիցներին նվիրյալ աշխատանքի համար’ կարևորելով յուրաքանչյուրի ծառայությունը Եկեղեցու առաքելության բարեհաջող իրականացման գործում:
Ապա Վեհափառ Հայրապետը հորդորել է նույն ոգով և նախանձախնդրությամբ շարունակել ջանադիր ծառայությունը’ ի շինություն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է նոր տարվա անելիքներին ու ծրագրերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում