Կապանցիները մտադիր են երթ անցկացնել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի
10/01/2014 09:22
Նմանատիպ
Փետրվարի սկզբին կապանցիները մտադիր են երթ անցկացնել’ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ազատության:
«Երթը նախատեսված էր անցկացնել դեռևս հունվար ամսին, բայց հետաձգվեց փետրվար ամիս, որպեսզի երթին կարողանան մասնակցել այս պահին Երևանում քննություն հանձնող կապանցի ուսանողները: Նախնական տվյալներով’ երթին կմասնակցեն ոչ միայն կապանցի ուսանողները, այլև երկրի ներկայիս իրավիճակով մտահոգ քաղաքացիները»,-գրել է «Առավոտ»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում