Տարոն Մարգարյանն աջակցելու է դժբախտության մեջ հայտնված ընտանիքին

  Անկախ Հայաստանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մոտ մեկ ժամ առաջ Երևանի քաղաքապետին խնդրանքով դիմել էի, որպեսզի հնարավորության դեպքում աջակցի մահացած բալիկի ծնողներին’ գերեզմանի տարածք տրամադրելու համար:

Հենց նոր Մարիա Բարաղամյանը գրեց ինձ , որ «Հոդվածի մեջ գրված հեռախոսի համարով արդեն մեր թաղմանբյուրոյի տնօրենը ու քանաքեռի թաղապետը հեսա կկապնվեն հետները», կապնվելուց հետո տեղեկացրեց, որ. «Պարզվում է այդ բալիկի հայրը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի կոմունալ ոլորտի բանվորներից է, և մերոնք ամբողջովին աջակցում են արդեն առավոտվանից, այնպես, որ գործընթացը գնաց և վաղը առավոտը բալիկի հայրը թաղապետի մոտ կգնա ու բոլոր հարցերը կլուծվի»:

 Ինչպես տեղեկանում ենք Մարիա Բարեղամյանի  ֆեյսբուքյան էջից. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, լինելով գործուղման մեջ, տեղեկացավ Սարդարյանների ընտանիքի դժբախտ դեպքի և իրավիճակի մասին, և անմիջապես հանձնարարեց համապատասխան կառույցներին արագ արձագանքելու և աջակցելու ընտանիքին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում