Ստոկհոլմում Հայաստանի դեսպանատունն ունի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջը

 Այսուհետև Շվեդիայում Հայաստանի դեսպանատունն ունի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջը: Այս մասին տեղեկացնում է Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը դեսպանության նորաբաց էջում.

«Սիրելի բարեկամներ,
Ուրախությամբ ազդարարում ենք Շվեդիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջի բացումը:
Այն կապահովի ձեզ արագ և մատչելի տեղեկատվություն դեսպանության գործունեության մասին, կծանոթացնի հայ-շվեդական հարաբերությունների ընթացիկ զարգացումներին, քաղաքական և տնտեսական կապերին, մշակութային անցուդարձին:
Կոչ եմ անում միանալ ֆեյսբուքյան մեր էջին, ծանոթանալ լրահոսին և, որն ամենակարևորն է, հայտնել մեզ ձեր կարծիքը, քանզի այն կարևոր է մեզ համար:
Բարի գալուստ Շվեդիայում ՀՀ դեսպանության պաշտոնական էջ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում