Facebook-ը 10-ամյակը նշում Է աշխարհի խոշորագույն սոցցանցի կարգավիճակում

Facebook ընկերությունը նշում Է գործարկման օրվանից անցած տասը տարին. այդ ընացքում նրան հաջողվել Է հասնել աշխարհի խոշորագույն սոցիալական օնլայն ռեսուրսի կարգավիճակին՝ ամսական 1,23 միլիարդ օգտատերերի լսարանով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Digit.ru-ին:Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը սոցցանցն ստեղծել Էր որպես բացառապես Հարվարդի համալսարանի ուսանողների շփման համար նախատեսված կայք, սակայն շուտով դրա առավելությունները գնահատեցին նախ ԱՄՆ-ի մյուս բուհերի ուսանողները, այնուհետեւ դպրոցականները, իսկ ապա նաեւ օգտատերեր ամբողջ աշխարհից:

Տասը տարում Facebook-ի օգտատերերը հաստատել են ավելի քան 200 միլիարդ բարեկամական կապեր: 2009 թվականին Facebook-ը սոցիալական ցանցերից առաջինն Էր, որ գործարկեց Like կոճակը. այժմ օգտատերերն այն սեղմում են օրական 6 միլիարդ անգամ: Ցուկերբերգն սկզբում չԷր ցանկանում, որ Facebook-ում լինի լուսանկարների փոխանակման հնարավորություն. սակայն 2005 թվականի հոկտեմբերին գործառույթի գործարկման պահից ի վեր օգտատերերը սոցցանցում զետեղել են ավելի քան 400 միլիարդ լուսանկար: Բացի դրանից, միայն վերջին երկու տարում Facebook-ի օգտատերերը 7,8 տրիլիոն հաղորդագրություններ են փոխանակել կ այքում:

Facebook-ի շարժական ծառայությունների օգտատերերի թիվը մոտենում Է մեկ միլիարդին, իսկ շարժական գովազդը սոցցանցին բերել Է 3,15 միլիարդ դոլար կամ 2013 թվականի ամբողջ հասույթի 40 տոկոսը: Facebook-ը հաջորդ տասնամյակ Է մտնում 11,5 միլիարդ դոլար կանխիկ դրամով եւ Internet.org հավակնոտ ծրագրով, որի շրջանակներում ցանկանում Է վերացնել Համացանցին մարդկանց միանալու բոլոր արգելքները:

Facebook.com-ի լսարանը սրընթաց աճում Է: Ամեն օր հայտնվում են 140 նոր օգտատերեր: 2008 թվականին այցելուների թիվը հասել Է 90 միլիոնի, ինչն այն դարձրել Է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում