ԵՄ-ի համար 2014թ-ի առաջնահերթությունը Վրաստանի հետ ասոցիացումն է
05/02/2014 13:41
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդի նախագահ ՀերմանՎան Ռոմպեյը հայտարարարել է, որ ԵՄ-ի համար այս տարվա կարևորագույն նպատակներց մեկը Վրաստանի հետ ասոցիացման համաձայնագրի կնքումն է:
Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ ելույթից հետո, նա կոչ է արել Վրաստանին հատուկ ուշադրություն դարձնել երկրում քաղաքական պլյուրալիզմին, մամուլի ազատությանը և քրեական գործեր հարուցելու դեպքում հիմնարար ապացույցների ներկայացմանը:
Վրաստանի հետ ասոցիացման համաձայնագրի կնքման հստակ ժամկետ Ռոմպեյը չի նշել:
Գարիբաշվիլին հանդիպումից հետո ասաց, որ Վան Ռոմպեյն իր հետ զրույցում նշել է, որ դա կարող է տեղի ունենալ օգոստոսին: Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ այդ ժամկետում համաձայնագիրը կստորագրվի’ մատնանշելով, որ Վրաստանի եվրոպական ինտեգրացիան անդառնալի է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում