Էդուարդ Շարմազանովն ընդդիմադիրներին կոչ է անում օգտագործել խորհրդարանական բառապաշար

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին կոչ է անում հարգալից վերաբերմունք դրսևորել միմյանց նկատմամբ: Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. գործունեության քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը դժգոհեց ոչ իշխանական ուժերի նկատմամբ քաղաքական մեծամասնության և նախարարների վերաբերմունքից, ինչին արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: «Յուրաքանչյուրս պետք է հարգալից լինենք միմյանց նկատմամբ, բայց հարգանք պահանջողը նախ եւ առաջ պետք է էլեմենտար հարգալից վերաբերմունք ունենա դիմացինի հանդեպ եւ օգտագործի խորհրդարանական բառապաշար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ յուրաքանչյուրը, ով իր ելույթների ընթացքում խորհրդարանական բառապաշար չի օգտագործի, պետք է գիտակցի, որ քար նետողը պետք է պատրաստ լինի ավելի մեծ քար ստանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում