Յանուկովիչը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է Lenta. ru-ն’ հղում կատարելով փետրվարի 21-ին Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված հայտարարությանը:
Նախագանը նշել է, որ նախաձեռնում է 2004թ-ի սահմանադրության օրինակի հետ վերադարձը, ինչը նշանակում է որոշ պարտականությունների կատարման լիազորությունների անցումը նախագահից պառլամենտին:
Յանուկովիչը կոչ է արել ազգային վստահության հիմքի վրա կառավարություն ձևավորել’ չհստակեցնելով ‘ով պետք է մտնի դրա մեջ:
Այդ հայտարարության մեջ Յանուկովիչը ոչինչ չի ասում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որի մասին հայտարարությունը ԵՄ-ն և ընդդիմադիրները կարողացել էին կորզել Յանուկովիչի շուրթերից: Չի նշվում նաև նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում