Ուկրաինայում ևս մեկ հայ է զոհվել
Նմանատիպ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում փետրվարի 20-ին զոհված Գեորգի Հարությունյանը Վրաստանի քաղաքացի է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ուկրաինական «Անալիտիկա» կայքի խմբագիր Մարատ Հակոբյանն ասաց, որ Ռովնո շրջանի հայկական համայնքի ղեկավար Արարատ Եղիազարյանը տեղեկացրել է, որ 1960թ. ծնված Գեորգի Հարությունյանն ապրել է Ուկրաինայում, սակայն ունեցել է Վրաստանի քաղաքացիություն: Առայժմ Ուկրաինայում հայազգի այլ զոհերի կամ վիրավորների անուններ չեն շրջանառվում:
«Եվրամայդան SOS» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է երկու օր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շարունակվող բախումների հետևանքով մահացածների անունները. նրանց թվում էր նաև հայազգի Գեորգի Հարությունյանը’ մոտ 50 տարեկան, Ռովնո քաղաքից: Կիեւում տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է 80 մարդ:
Ուկրաինայի առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն’ փետրվարի 18-ից մինչև 20-ի երեկոյան Կիևի կենտրոնում բախումների հետևանքով բժշկական օգնություն ստանալու համար դիմել է 571 տուժած, որոնից 363-ը հոսպիտալացվել են: Միայն փետրվարի 20-ի առավոտյան ժամը 06:00-21:00-ին հիվանդանոցներ է դիմել 126 մարդ, 76-ը հոսպիտալավել են ծանր վիճակում: Նախարարությունը հայտարարում է ուկրաինական բախումների սկզբից մինչ այժմ մահացած 75 մարդու մասին: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ 130 իրավապահներ հրազենային վնասվածքներով հոսպ? ?տալացվել են: Զոհված իրավապահների թիվը 13 է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում