Սիրիան առաջարկում է փոխել քիմիական զենքերի ոչնչացման ժամկետը
Նմանատիպ
Սիրիան համագործակցում է ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ’ իր քիմիական զենքերի վերջնական ոչնչացման ժամկետը փոխելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ զինա թափման հարցերի պատասխանատու Անգելա Քեյնը՝ ավելացնելով, որ Դամասկոսն առաջարկել է նոր ժամկետ քիմիական զենքերի ոչնչացման համար, որը պետք է որոշեն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և Քիմիական զենքերի ոչնչացման կազմակերպությունը: Քեյնը հաստատել է, որ գործողությունների ձգձգման հիմնական պատճառներից մեկը Սիրիայից զենքերի տեղափոխման հետ կապված դժվարությունն է:
Նախատեսված էր քիմիական զենքերի ոչնչացումն իրականացնել մինչև 2014թ. հունիսի 30-ը:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան ՄԱԿ-ին կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ՝ նախատեսված ժամկետում զենքերը երկրից չհանելու համար: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը և Սիրիայի քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը հայտարարել էին, որ հիմք չկա Սիրիային պատժամիջոցների ենթարկելու համար, քանի որ զենքերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը բավական բարդ է և ժամանակ է պահանջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում